Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է լինել կասկած, որ դուք այսօր էլ եք կատարում քաղաքական էլիտայի պատվերները». Գորգիսյանը՝ գլխավոր դատախազին

Հունիս 16,2020 13:06

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց. «Երկու տարի առաջ այս նույն դահլիճում դուք միջնորդություն էիք ներկայացրել՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար մեր այն ժամանակվա թիմակիցներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին՝ ակնհայտորեն կատարելով քաղաքական պատվեր: Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով դուք հետ վերցրիք ձեր միջնորդությունը: Այսօր որքանո՞վ մենք և հանրությունը կարող ենք վստահ լինել, որ այսօրվա միջնորդությունը կրկին պայմանավորված չէ քաղաքական պատվերով: Կա՞ երաշխիք, որ վաղը քաղաքական իրողությունների փոփոխության հետևանքով դուք հետ չեք վերցնի այս միջնորդությունը»:

Արթուր Դավթյան. «Ձեր տեղեկություններն իրականություն չեն, ես երեք պատգամավորի վերաբերյալ չեմ ներկայացրել, իսկ որ պատգամավորի համար, որ ժամանակին ներկայացրել եմ, ուղիղ ասում եմ նորից՝ դա քաղաքական հանձնարարություն չէր, եւ դա ակնհայտ է: Հանրությունն ու ԱԺ-ն կարող են վստահ լինել, որ հիմա սա մաքուր իրավական գործընթաց է»:

Գեւորգ Գորգիսյան. «Եթե քաղաքական պատվեր չի եղել, ինչո՞ւ հետ վերցրիք այն ժամանակ այդ միջնորդությունը: Եթե ապացույցներ կային, դուք պետք է շարունակեիք ձեր գործը: Ես պնդում եմ, որ դուք կատարել եք քաղաքական պատվեր, և կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի առաջնորդների քաղաքական պատվերները: Քանի դեռ հակառակն ապացուցող քայլ դուք չեք արել, հանրությունը և մենք չենք կարող վստահ լինել, որ ձեր գործողությունները չեն ուղղորդվում քաղաքական դրդապատճառներով»:

Արթուր Դավթյան. «Շատ եմ առիթ ունեցել լսելու խիստ սուբյեկտիվ կարծիքներ, որոնք իրականության հետ աղերս չունեն: Այդպիսին ձեր խոսքն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930