«Կարո՞ղ է՝ նոր եմ ասում, որ կառավարությունը պետք է փոխվի 100 տոկոսով, դրանից է, որ ցայտնոտի մեջ ընկան»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հետո հավելեց. «Ամբողջ Հայաստանով մեկ ներքին զորքերը սահմանից բերել են, որ մարդկանց վախեցնեն: Ու իրենք խոսում են, որ ժողովրդի 100 տոկոսանոց վստահություն ունեն, դե հիմա թող գնան տեսնեն՝ կա՞ դա»:
Հարցին՝ ասացիք, որ հավաքներ եք կազմակերպելու արտակարգ դրության ավարտից հետո, ո՞րն է լինելու հավաքների օրակարգը,Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահա՞նջ եք հնչեցնելու՝ Ծառուկյանը պատասխանեց, որ օրը կգա՝ կասի:
Հարցին ի պատասխան՝ եթե ձեզ կալանավորեն, թիմը շարունակելո՞ւ է պայքարը՝ Ծառուկյանը ծիծաղեց. «Ավելին: Ոչ միայն թիմը, ամբողջ ժողովուրդը՝ իմ գլխավորությամբ, ամեն ինչ էլ անելու է»: Հետո Ծառուկյանը դիմեց հարց տվող լրագրողին. «Հիմա քեզ հարց տամ՝ հեղափոխությունից հետո քո անձնական կյանքում, քո ընտանիքում բա՞ն է փոխվել դեպի լավը: Հարց եմ տալիս, ով անկեղծ չպատասխանի՝ թող կյանքում երջանկություն չունենա»:
Կարդացեք նաև
Հետո Ծառուկյանը գնաց ԱԱԾ՝ հարցաքննության:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ