Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերին միասնական և համակարգված ուժերով պայքարել ընդդեմ իշխանությունների կողմից սանձազերծած ավտորիտար գործողությունների. հայտարարություն

Հունիս 16,2020 12:58

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած քաղաքական ուժը վերջին շրջանում անցել է քաղաքական հետապնդումների ավելի ինտենսիվ և բիրտ մեթոդների։ Այս անգամ հետապնդումների ուղղակի թիրախը խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է՝ դրա ղեկավարը, պատգամավորներն ու համակիրները։

Հայաստանում իշխանությունը զավթած ուժը կանգ չի առնում։ Ամեն օր առանց իրավական հիմքերի ոստիկանությունը բերման է ենթարկում հարյուրավոր քաղաքացիների, իշխանության ընդդիմախոսների, հասարակական-քաղաքական գործիչների, իրավապաշտպանների։ Արդյունքում խախտվում են ՀՀ քաղաքացիների մի շարք հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ հավաքների և արտահայտման ազատության սահմանադրական իրավունքները, ճնշվում է այլակարծությունը։

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն անթույլատրելի է համարում Հայաստանում քաղաքական հետապնդումների ողջ շարքը, որն արվում է մեկ ընտանիքի իշխանության հրահանգով և հանուն այդ իշխանությունը պահելու, և դատապարտում է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը։

Կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերին առանց երկմտելու միասնական և համակարգված ուժերով պայքարել ընդդեմ իշխանությունների կողմից սանձազերծած ավտորիտար և տեղ-տեղ բռնապետական գործողությունների։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, հատկապես` արևմտյան երկրների դեսպանություններին, հնարավորինս օպերատիվ արձագանքել ստեղծված հակաժողովրդավարական իրավիճակին։

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930