Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանին առնչվող քրեական գործով կաշառք ստանալու համար որեւէ մեկին այս պահին մեղադրանք առաջադրված չէ

Հունիս 16,2020 12:20

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց. «Հայաստանում քրեականացված է ոչ միայն կաշառք տալը, այլ ստանալը: Դուք պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ուզում եք մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա կաշառք է տվել ընտրությունների ժամանակ: Այդ կաշառքը չի տրվել անհասցե, այն տրվել է մարդկանց՝ անուն ազգանուններով եւ հասցեներով, հետեւաբար՝ երկկողմանի գործարքի համար երկու կողմերն էլ պատասխանատվության են կանչվում: Կաշառք ստանալու համար որեւէ մեկին մեղադրանք առաջադրվա՞ծ է»:

Արթուր Դավթյան. «Այս պահին կաշառք ստանալու համար որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, բայց, ճիշտ եք, անպայման այս շղթայի մեջ հանցավոր արարք դրսեւորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության: Այսինքն, նրանց արարքներն արժանանալու են քրեաիրավական գնահատականի»:

Անի Սամսոնյան. «Այդ մարդկանց պատասխանատվության կանչելու համար քննչական գործողություններ արվե՞լ են. չէ՞ որ 2017թ.-ին Գեղարքունիքում ԲՀԿ-ին ընտրել է մոտ 8000 ընտրող: Շատ լավ կլինի, որ կաշառք ստացողները եւս ենթարկվեն քրեաիրավական պատասխանատվության, որպեսզի չստացվի, որ կենտրոնացել ենք միայն կաշառք տվողի վրա»:

Արթուր Դավթյան. «Վստահ եղեք, որ առերեւույթ հանցանք կատարած բոլոր կողմերն արժանանալու են քրեաիրավական գնահատականի: Բոլորդ շատ լավ հասկանում եք կաշառք տալու-կազմակերպելու արարքների հանրային վտանգավորությունը, բայց այն չի բացառում քրեաիրավական գնահատականի արժանանալը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930