Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. ՀՀ գլխավոր դատախազը չկարողացավ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստացի ապացույց ներկայացնել

Հունիս 16,2020 12:23

Ուշադրությամբ լսում էի Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը, և հաջորդած հարց ու պատասխանը։ Կարծում եմ, որ ինքն արդյունքում բացարձակ տապալվեց՝

ա) փաստացի ընդունեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձեռնամխելիությունից զրկելու հայցադիմումը կամ ի սկզբանե ոչ իրավաչափ է ներկայացրել, կամ էլ հետո ոչ իրավաչափ է հետ կանչել

բ) ընդունեց, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ, սպասել է հինգ ամիս Ազգային ժողով մտնելու համար, ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առևտուր անելով

գ) գործի հիմքերը ներկայացնելով, չկարողացավ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստացի ապացույց ներկայացնել, իր իսկ ներկայացրած շղթան փաստացի փակվում էր ավելի ցածր օղակների վրա

դ) ընդունեց, որ 17 000 մարդ, այն էլ անուններով հայտնի, ցուցակագրված, մասնակցել է ընտրակաշառքի գործընթացի, բայց դրանցից որևէ մեկի վերաբերյալ, փաստացի, ինքը պատիժ չի նախատեսում

Ես չգիտեմ, թե այս ամենը ուր է տանելու, և ինչ նոր բացահայտումներ կլինեն, բայց այս դատախազը, որպես իրավաբան և բարձրաստիճան պետական պաշտոնեա, վերջացավ։ Ինչի համար խիստ ցավում եմ։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930