Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած խոստումներին, կենսաթոշակների և անապահովության նպաստների միջին չափերը մնացին գրեթե անփոփոխ՝ գնաճի ֆոնին

Հունիս 16,2020 12:34

2019թ. պետական բյուջեի կատարողականին վերաբերող պարզ հարցադրում

Գործող իշխանությունների կողմից ձևակերպված «նոր ընկալմամբ».

  • պետական բյուջեն հանրության համընդհանուր դրամապանակն է,
  • հետևաբար՝ ամբողջությամբ պետք է վճարենք հարկերը,
  • իսկ ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, ցանկանա, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ, քանի որ դա արտահայտում է պետականություն ունենալու կամքը:

Այս պարագայում առարկայական հարց է առաջանում. «Այդ դեպքում ինչպե՞ ս եղավ, որ 2019 թվականին՝

1.պետական բյուջեն ծախսելու որոշում կայացնող բարձրաստիճանների աշխատավարձերը, ներառյալ` աննախադեպ և առանց իրավական բավարար հիմքերի պարգևատրումները) 2019թ. բարձրացան երկու-երեք անգամ, իսկ մեր երկրում միջին աշխատավարձն ավելացավ ընդամենը հինգ-վեց տոկոսով, պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշող բազային աշխատավարձը մնաց անփոփոխ,

2.չնայած իշխանության կողմից տրված աննախադեպ խոստումների՝ 2019թ. կենսաթոշակների և անապահովության նպաստների միջին չափերը մնացին գրեթե անփոփոխ՝ աղքատության պահպանվող բարձր մակարդակի, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ֆոնին,

3.սոցիալական պաշտպանության ոլորտին ուղված պետական բյուջեի ծախսերը գրեթե չավելացան, իսկ առանձին կարևոր ուղղություններով գրանցվեցին աննախադեպ թերակատարումներ, օրինակ՝ զբաղվածության պետական աջակցությունը, որի էական թերակատարումն արձանագրվեց գործազրկության պահպանվող բարձր մակարդակի ֆոնին,

4.ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ պրոգրեսիվ դրույքաչափերը համահարթեցվեցին՝ բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը տեղափոխվեց աշխատող աղքատների ուսերին, որոնց եկամտահարկի բեռը չնվազեց,

5.հիմա էլ համայնքային բյուջեներն ավելացնելու իրական նպատակադրմամբ՝ պատիկներ անգամ բարձրացվում է սոցիալապես անապահով խմբերի անշարժ գույքի հարկային բեռը՝ շքեղությունը հարկելու քողի տակ,

6.շարքը շարունակելի է …»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930