Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱՏՄ-ն կարգադրել է շտկել խախտումները. «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով

Հունիս 16,2020 12:04

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատանքն արգելվել է 24 ժամով։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2 անձից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։

Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930