Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը փորձ է անում իր կողմից վերահսկվող ընդդիմադիր ուժ ձևավորել. «Փաստ»

Հունիս 16,2020 11:57

Հայաստանում բռնապետության հաստատման փուլ ենք թևակոխել, ինչն իշխանությունները բացարձակ չեն թաքցնում: Երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնք հանդգնեցին քննադատել Նիկոլ Փաշինյանի վարչակարգը և, հատկապես, ձախողված հակաճգնաժամային քաղաքականությունը, արժանացան հստակ վերաբերմունքի:

«Նիկոլ Փաշինյանը քաղաքական շանտաժի «կուլտուրա» է ներդնում և բոլորի դեմ կոմպրոմատներ է հավաքում: Այս ամենից զատ, ինձ համար ծիծաղելի է, որ իր թիմակիցները, այդ թվում՝ նախարարները և ԱԺ պատգամավորները, առանց ապացույցների A4 ֆորմատի ինչ-որ թղթի կտոր են դնում իրենց ֆեյսբուքյան էջերում և այն փորձում են որպես արդարության գագաթնակետ ներկայացնել: Ի՞նչ է, հիմա ով ինչ ուզի, կարող է թղթի վրա գրել, դնել իր էջում, և դա որպես ճշմարտություն կընդունվի՞: Իրականում խնդիրն ավելի լայն է: Սա շանտաժի քաղաքականություն է, սա նաև անհանդուրժողականություն է, բայց այս փոքր երկրում այսպես շարունակել հնարավոր չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը:

«Ընդհանուր առմամբ, Փաշինյանը փորձում է ուժային մեթոդներով ամեն գնով պահպանել իր իշխանությունը, բայց, միևնույն ժամանակ, որևիցե կոնկրետ քայլեր չի ձեռնարկում իրեն քննադատողների հետ լեզու գտնելու կամ իրեն քննադատողների առաջարկած ծրագրերի գոնե ինչ-որ մասնիկ ընդունելու և կառավարության կողմից իրագործելու ուղղությամբ:

Իրենք, հակառակը, փորձում են իրենց իշխանությունը բիրտ ուժով պահել, և այդ հարցում աջակցում է արևմուտքը, որը լուռ նայում է, թե ինչպես է ժողովրդավար Նիկոլ Փաշինյանը շանտաժի, ծեծի մեթոդներով փորձում ամրապնդել իր իշխանությունը ՀՀ-ում՝ սերմանելով վախի մթնոլորտ և ատելություն հասարակության տարբեր շերտերի միջև»,ընդգծեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը հավելեց, որ ինչպես իշխանության գալուց հետո, այնպես էլ հիմա ամեն ինչ արվում է ժողովրդավարական սյուները խարխլելու ուղղությամբ:

«Ն. Փաշինյանն ամեն ինչ անում է, որ քաղաքական իրավիճակը սրվի՝ չփորձելով համագործակցել որևէ մեկի հետ ու լսել անգամ այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ կարծիքները: Քաղաքական ուժերի առաջարկությունները սվիններով են ընդունվում, փորձում են այդ առաջարկությունների տակ դեմագոգիա տեսնել՝ վարկաբեկելով նաև ուժերի ղեկավարներին ու նրանց անդամներին»,-շեշտեց Գ. Համբարյանը:

Մյուս կողմից՝ Համբարյանը նկատեց, որ ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն կարող են ունենալ Հայաստանից դուրս գտնվող այն ուժերը, որոնք շատ մեծ հետաքրքրություններ ունեն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. «Արևմուտքի կողմից հովանավորվող ուժերի ներկայացուցիչները, որոնք հիմա նաև իշխանության ներսում են, նախօրեին տեղի ունեցած դեպքերի ֆոնին բացարձակ չթաքցրեցին, որ արհամարհած ունեն այն ժողովրդավարական արժեքները, որոնց մասին մինչ այս բարձրագոչ հայտարարություններ էին անում: Այդուհանդերձ, մինչև հիմա իրավապաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ կարող էին ամոթ ունենալ և գոնե կանանց գռեհկաբար քաշքշելու վերաբերյալ հայտարարություն անել: Բայց՝ ոչ: Այս ամենը ցույց է տալիս, որ պայքարը ոչ միայն զուտ ներքաղաքական խնդիրների շուրջ է, այլ ավելի գլոբալ՝ արտաքին քաղաքական խնդիրներ են լուծվում: Մյուս կողմից՝ Ն. Փաշինյանը փորձ է անում իր կողմից վերահսկվող ընդդիմադիր ուժ ձևավորել, որը թեպետ պաշտոնապես ընդդիմադիր կլինի, բայց արտաքին քաղաքական կողմնորոշման առումով ավելի շատ արևմտամետ կլինի»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930