Այսօր Ազգային ժողովի մոտակայքում, ավելի կոնկրետ, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ, ըստ տեղեկությունների, ոստիկանությունը բերման է ենթարկել Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին: Նա եկել էր ԱԺ շենքի մոտ իր զորակցությունը հայտնելու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Clashes between the policemen and Gagik Tsarukyan’s supporters took place during a protest action in front of the RA National Assembly
Ըստ ականատեսների, Ամոյանը դիմադրություն է ցույց տվել:
https://www.facebook.com/100006975827756/videos/2577511845824651/?t=0
Հիշեցնենք, այսօր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ