Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե արտակարգ դրություն չլինի, իսկ ընդդիմադիր ուժերը միավորեն իրենց ուժերը. «Փաստ»

Հունիս 16,2020 11:47

Այսպիսի ծանր իրադրության պայմաններում ելքերից մեկն էլ այն էր, որ իշխանությունը փորձեր համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիրների հետ, աշխատեր ընդդիմադիր շրջանակներից և հանրային սեկտորից պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավել ճգնաժամի հաղթահարման գործընթացում, ստեղծել համերաշխության մթնոլորտ, բայց իշխող ուժը, որը չունի այն բարձր մասնագիտական որակները, որոնք ամենից պահանջվածն են այս փուլում, որոշել է միայնակ անցնել ճգնաժամի «հաղթահարման» ճանապարհը։

Բայց իշխանությունները, որոնք առանց այն էլ, մեղմ ասած, աչքի չեն ընկել իրենց հանդուրժողական կեցվածքով, այս օրերին սկսել են առավել քան ծանր տանել յուրաքանչյուր քննադատություն։ Պատճառն այն է, որ իրենց համար ևս տեսանելի է, թե ինչպես են փոխվում հանրային տրամադրությունները։ Եթե նրանք ունենային նախկին հանրային վստահության պաշարը, ապա այսքան մեծ հիստերիայի մեջ չէին ընկնի։

Իշխանությունների սարսափն ավելի խորացավ, երբ պարզվեց, որ մեկ ուժի, մեկ անձի հետևից կարող են փողոց դուրս գալ մեծաթիվ մարդիկ, առավել ևս արտակարգ դրության ժամանակ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե արտակարգ դրություն չլինի, իսկ ընդդիմադիր ուժերը միավորեն իրենց ուժերը: Բայց արտակարգ դրությունը անընդհատ երկարաձգվում է: Երևի այդպես է պետք:  Ու դրանից օգտվելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել ընդդիմադիր ուժերին լռեցնելու հարցը, որպեսզի նրանք չհամարձակվեն կառավարության հրաժարականի հարց բարձրացնել, որը գնալով հանրային մեծ աջակցություն է գտնում։

Իսկ այս ֆոնին իշխանությունների գործիքակազմի հիմնական բաղադրիչը ռեպրեսիվ քայլերն են։ Բռնաճնշումների հերթական թիրախը դարձել է ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը։ Վաղը ճնշումների և նոր քրեական գործերի թիրախ կարող է դառնալ մեկ այլ ընդդիմադիր ուժ։ Սակայն իշխանությունների այս գործելակերպի արդյունքում ընդդիմադիր դաշտում նոր գործընթացներ են արձանագրվում։

Ընդդիմության նկատմամբ գործադրվող ճնշումները պայմաններ են ստեղծում, որպեսզի այն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, որոնք գործում էին տարանջատ, միավորեն իրենց ջանքերը։ Դրա նշաններն արդեն կան, ու ակնհայտ է, որ հիմնականում իրավիճակի շուրջ ընդհանուր փոխըմբռնում կա։

Շատ հավանական է, որ իշխանության բռնաճնշումների վերջնական արդյունքը լինի այն, որ ձևավորվի մի հզոր ընդդիմադիր բևեռ, որի հետ գործ ունենալը իշխանության համար ավելի դժվար է լինելու, քան ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ առանձինառանձին։ Այսինքն, փաստացի, աստիճանաբար իրականություն է դառնում «կոնսենսուս մինուս 1» հայտնի բանաձևը…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930