Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եք չծվծվալ կողքից. ոմանց արածները չեն բացահայտվում, որովհետեւ նրանց սուպերմարկետներում Աննա Հակոբյանի հիմնադրամի պաստառներն են». Տոնոյան

Հունիս 16,2020 11:37

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն Արթուր Դավթյանին ասաց. «Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու համոզել, որ կա փաստաթուղթ, որն անմիջապես առնչվում է Գագիկ Ծառուկյանին: Ինչ վերաբերում է նրա տանն իրականացրած խուզարկություններին, ապա սահմանադրության համաձայն՝ պատգամավորների հանդեպ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ-ի համաձայնությամբ: Ամսի 14-ից Գագիկ Ծառուկյանի բնակարանում եղան խուզարկություններ, նա հրավիրվեց ԱԱԾ, ինչը հիմնավորում է, որ արդեն իսկ նրա հանդեպ քրեական հետապնդում էր իրականացվում: Հիմնավորեք ձեր գործողությունները»:

Արթուր Դավթյան-«Ես ապացույցների շատ փոքր զանգվածը միայն հրապարակեցի, որոնք հիմնավորում են կապը Գագիկ Ծառուկյանի հետ, եւ դրանք բավարար են նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու համար: Մեր օրենսդրության պահանջն այն է, որ ես այստեղ թույլտվություն խնդրեմ՝ անձին մեղադրանք առաջադրելու համար: Չկա օրենք, որ խուզարկություն անելու համար ԱԺ-ից թույլտվություն ստանամ, հետեւաբար՝ նախաքննական մարմինը գործել է օրենքի շրջանակում»:

Իվետա Տոնոյան. «2017թ. մամուլում տեղեկություններ կային, որ այս կամ այն գործիչը կաշառք է տալիս, բայ որեւէ գործ չհարուցվեց: Ինչո՞ւ, ասեմ՝ որովհետեւ այսօրվա գործիչների սուպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի հիմնադրամի պաստառները (կարող եք չծվծվալ կողքից…):

Արթուր Դավթյան-«Ապատեղեկատվություն է, որ նախորդ ընտրությունների վերաբերյալ զարգացումներ չեն եղել: Դեպքը ցույց տվեք: Բացառված է, որ վարույթ եղած չլինի, իսկ թե դրանով ապացույցներ ձեռք բերվել են, թե ոչ, դա այլ հարց է: Այս գործով Գեղարքունիքի մարզում «Ծառուկյան» դաշինքի գործողություններն են քննարկվում: Չեմ բացառում, որ այս դահլիճում նստած են մարդիկ, որոնք տիրապետում են այլ կեղծիքների մասին տեղեկությունների: Երբ կամենան ցուցմունք տալ, այդ ժամանակ կխոսենք: Այս քրեական գործը մեկ մարզի մասին դեռեւս տվյալներ ունի: Քննության ընթացքը ցույց կտա՝ այլ հանցագործություն կպարզվի՞, թե ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930