Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է արդյոք ԲՀԿ շուրջ ստեղծված իրողությունը իր մեջ պարունակել ՀՀԿ-ին նախկին համակարգի շրջանակում մրցակցային աշխուժության մղելու հաշվարկ. «Ժամանակ»

Հունիս 16,2020 11:15

Արձանագրենք, որ հունիսի 14-ի իրողությունները Հայաստանի ներքաղաքական կյանքում կամ, այսպես ասած, ներքաղաքական կյանքում փոխում են ստատուս-քվոն՝ անկախ հետագա զարգացման տրամաբանությունից: Եթե Ծառուկյանն, ինչպես ինքն է ասում՝ գնում է մինչև վերջ, ապա դա ստեղծում է նոր ստատուս-քվո, եթե չի գնում, ապա դարձյալ չի մնում հինը, և առաջանում է նոր իրողություն: Մի դեպքում ստատուս-քվոյի առանցք է դառնում Ծառուկյանը, մի դեպքում նոր ստատուս-քվոն աչքի է ընկնում նրա թողած վակուումով, որը պետք է լցնեն այլ ուժեր:

Ըստ այդմ, քաղաքական մեծամասնությունը կտա՞ տարածություն այդ միավորների համար, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, կամ Արթուր Վանեցյանի: Այդ դեպքում նրանք կարող են առավելություն ստանալ ՀՀԿ նկատմամբ, որի դիրքորոշումը այս դեպքում բավականին խոսուն է գոնե առայժմ եղած լռության մեջ: Թեև ՀՀԿ-ական առանձին անհատներ արտահայտվել են՝ դե չէր լինի չարտահայտվել, այդուհանդերձ, ՀՀԿ պաշտոնական արձագանք գոնե առայժմ չկա, և առաջին թեժ պահերին արձագանքի բացակայությունն է խոսուն, որովհետև կրքերը հանդարտվելուց հետո որևէ հայտարարություն լինելը ավելի շատ ունենալու է հերթապահության իմաստային հաղորդագրություն: Այդ տեսանկյունից, կարո՞ղ է արդյոք ԲՀԿ շուրջ ստեղծված իրողությունը իր մեջ պարունակել ՀՀԿ-ին նախկին համակարգի շրջանակում մրցակցային աշխուժության մղելու հաշվարկ, որ անում է Նիկոլ Փաշինյանը, ինչը խորքային առումով կարող է նշանակել նաև հայաստանյան, այսպես ասած, ներքին կյանքում եվրոպական ուղղության աշխուժացում՝ հաշվի առնելով այն, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն գործնականում եզակի ուժ է այդ դաշտում դիրքավորվելու տեսանկյունից:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930