Ոստիկանությունը գործողություններ իրականացրեց նաև Ազգային ժողովին կից՝ Սիրահարների այգում։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Եվ Գագիկ Ծառուկյանի համախոհները հավաքվել են ԱԺ կից տարածքում։

Clashes between the policemen and Gagik Tsarukyan’s supporters took place during a protest action in front of the RA National Assembly

Ոստիկանները կրկին հայտարարեցին, որ հավաքը ապօրինի և պահանջեցին հավաքվածներին դադարեցնել հավաքը։ Մի կին ասաց, որ հավաքին չի մասնակցում, պարզապես այգում է, ոստիկանն էլ պատասխանեց, որ կարծիք է հայտնում, ուրեմն՝ հավաքի է մասնակցում։

Clashes between the policemen and Gagik Tsarukyan’s supporters took place during a protest action in front of the RA National Assembly

Clashes between the policemen and Gagik Tsarukyan’s supporters took place during a protest action in front of the RA National Assembly
Ոստիկանները բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների։
Կարդացեք նաև

Clashes between the policemen and Gagik Tsarukyan’s supporters took place during a protest action in front of the RA National Assembly
Ոստիկանության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ արդեն բերման են ենթարկել 74 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ