Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի առանձնատնից, փաստաբանի խոսքով, որեւէ նշանակություն ունեցող փաստաթղթեր չեն վերցրել. «Հրապարակ»

Հունիս 16,2020 11:00

Հայաստանում ներքաղաքական կյանքը թեւակոխեց բուռն շրջան: Իշխանությունը վերցրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նետած ձեռնոցը, կառավարությունը 100 տոկոսով փոխելու նրա հայտարարությունից մեկ շաբաթ անց ուժայիններին հանեց նրա դեմ:

Մի կողմից՝ ԱԱԾ-ն խուզարկում էր Ծառուկյանի ապարանքը, մյուս կողմից՝ նրա թիմակիցներին հրավիրում էին հարցաքննության, ավելի ճիշտ՝ Ծառուկյանի դեմ ցուցմունքներ կորզելու:

ԲՀԿ առաջնորդի պաշտպան Էմիլ Խաչատրյանը մանրամասնեց, որ նրան հարցաքննել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործի շրջանակներում, ընդ որում՝ առաջին անգամ: Փաստաբանը շեշտեց նաեւ, որ Ծառուկյանը որեւէ քրեական գործի մասին տեղյակ չի եղել, իմացել է, երբ ԱԱԾ-ն ժամանել է իր տուն: Ուշագրավ է, որ, ըստ փաստաբանի, ընտրակաշառքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է դեռեւս փետրվարին. «Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի՝ հասկանալի է դառնում, որ այս գործերը բավական երկար ժամանակ հարուցված են եղել։ Խաղատների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2020 թ․ հունիսի 13-ին, ընտրակեղծիքների վերաբերյալ գործը՝ 2020 թ․ փետրվարի 1-ին»։

Խուզարկության արդյունքում Ծառուկյանի առանձնատնից, փաստաբանի խոսքով, որեւէ նշանակություն ունեցող փաստաթղթեր չեն վերցրել։ «Տարել են ընդհանուր գրառումներ՝ իրենց բիզնես գործունեության վերաբերյալ, փոքր որդու համակարգիչն են վերցրել։ Կարծում եմ, որ կստուգեն ու կտեսնեն՝ միայն խաղեր են, ու հետ կվերադարձնեն։ Օրինակ՝ կրիչ են վերցրել, որի մեջ ընտանեկան միջոցառումների տեսագրություններ են»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930