Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ ել­քը քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ճա­նա­պարհն է և հա­կաճգ­նա­ժա­մա­յին նոր կա­ռա­վա­րու­թյան ձևա­վո­րու­մը՝ նոր վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ». «Իրատես»

Հունիս 16,2020 11:34

Վի­րու­սի ստեղ­ծած խն­դիր­նե­րի, քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շուրջ զրու­ցում ենք «Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի տնօ­րեն ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ԹԵ­ՎԱ­ՆՅԱ­ՆԻ հետ։

Ե­թե ժա­մա­նա­կին հա­պա­ղե­ցին ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րել, հի­մա էլ ա­մեն ա­միս եր­կա­րաձ­գում են, սա­կայն վի­րու­սի ող­նա­շա­րը չեն կա­րո­ղա­նում կոտ­րել։ ՈՒ­րեմն ո՞րն է այդ եր­կա­րաձգ­ման ի­րա­կան նպա­տա­կը։

-Հի­մա ար­տա­կարգ դրու­թյու­նը հայ­տա­րար­վում է բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով։ Ար­տա­կարգ դրու­թյան այս ա­միս­նե­րի ըն­թաց­քում ու­նե­ցել ենք վա­րա­կա­կիր­նե­րի, մա­հա­ցած­նե­րի շեշ­տա­կի աճ։ Այ­սինքն, խն­դիր է դր­ված ոչ թե կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը, այլ այդ պայ­քա­րի պատր­վա­կով ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լը և քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն ա­պա­հո­վագ­րե­լը։

Այս տի­րույ­թու՞մ դի­տար­կենք այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք տե­ղի ու­նե­ցան ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի շուրջ։

-Ծա­ռու­կյա­նի շուրջ տե­ղի ու­նե­ցո­ղը ցույց տվեց, որ ար­տա­կարգ ռե­ժի­մը հենց քա­ղա­քա­կան նպա­տակ ու­նի, որ­պես­զի ար­գել­վեն խա­ղաղ հա­վաք­նե­րը, ցույ­ցե­րը։ Ե­թե նկա­տել եք, այդ օ­րը վար­չա­պե­տը ֆեյս­բու­քից կո­րել էր, չէր ա­սում, որ այդ կու­տա­կում­նե­րը կա­րող են բե­րել հա­մա­ճա­րա­կի տա­րած­մա­նը։ Ի­րեն պետք էին ոս­տի­կա­նա­կան խմ­բե­րի մեծ կու­տա­կում­ներ, ու նրան բա­ցար­ձակ չէր մտա­հո­գում, որ ոս­տի­կան­նե­րը, ի­րար շատ մոտ կանգ­նե­լով, կա­րող են վա­րա­կի տա­րած­ման պատ­ճառ դառ­նալ։ Սա ար­դեն նրան չէր հե­տաք­րք­րում, նա լու­սան­կար­ներ չէր տա­րա­ծում իր է­ջում՝ որ­պես մեր ժո­ղովր­դի «ան­կազ­մա­կերպ» լի­նե­լու ա­պա­ցույց։ Նրան պետք էր, որ ոս­տի­կան­նե­րը դի­մադ­րեին իր քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին։ Մինչ այդ երկ­րում մեկ՝ կո­րո­նա­վի­րու­սի հա­ղոր­դիչ էր միա­ցել։ Ստաց­վել էր այն­պես, որ «կո­րո­նա­վի­րուսն ում շունն է» կար­գա­խոս ու­նե­ցո­ղը դար­ձել է ար­դեն կո­րո­նա­վի­րու­սի «եր­կր­պա­գու» և խո­սում է միայն այդ խնդ­րից։ Կար­ծես Հա­յաս­տա­նում ոչ սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­ներ կան, ոչ ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցեր (այս ըն­թաց­քում մենք ար­տա­քին հար­թա­կում խայ­տա­ռակ պար­տու­թյուն­ներ ենք կրում)։ Էլ չենք խո­սում այն մա­սին, որ տն­տե­սու­թյու­նը երկ­նիշ ցու­ցա­նիշ­նե­րով է ան­կում ապ­րում։

Ո՞րն է ձեր մատ­նան­շած խն­դիր­նե­րից դուրս գա­լու ել­քը։

-Այս ի­րա­վի­ճա­կում միակ ել­քը քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ճա­նա­պարհն է և հա­կաճգ­նա­ժա­մա­յին նոր կա­ռա­վա­րու­թյան ձևա­վո­րու­մը՝ նոր վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ։ Այս իշ­խա­նու­թյունն ար­դեն տա­նուլ է տվել, ի­րենց սի­րած տեր­մի­նով ա­սեմ, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին պա­տե­րազ­մը։ Մենք ոչ թե տա­նուլ ենք տա­լիս, այլ ար­դեն տվել ենք։ Հի­մա պար­տու­թյան հետևանք­ներն ենք տես­նում։ Մենք պարտ­վել ենք դեռ մարտ ամ­սին, երբ պետք էր ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րար­վեր։ Սա­կայն թո­ղե­ցինք, որ թշ­նա­մին մեր սահ­մանն անց­նի, մտ­նի մեր թի­կունք ու ա­մեն մե­կի բնա­կա­րան։ Իսկ մնա­ցած խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե պա­տե­րազմ է, ե­կեք իշ­խա­նու­թյա­նը չքն­նա­դա­տենք, ըն­դա­մե­նը դե­մա­գո­գիա է։ Այս իշ­խա­նու­թյունն այդ պա­տե­րազ­մում վա­ղուց պարտ­վել է։

Զրույ­ցը՝

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930