Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Պատրաստվում էին կոտրել Նաիրա Զոհրաբյանի ոչ թե ԱԺ-ի, այլ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում գտնվող աշխատասենյակի դուռը

Հունիս 16,2020 10:29

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր առավոտյան հայտարարել էր, թե իրեն զանգահարել է Կենտրոնի քննչական բաժնի քննիչ ու հայտնել, որ պատրաստվում են ԱԺ իր աշխատասենյակում խուզարկություն կատարել եւ եթե քիչ անց դուռը չբացվի, այն կկոտրեն:

Տիկին Զոհրաբյանը վաղ առավոտ շտապել էր ԱԺ, ավելի ուշ տեղեկացել, որ խոսքը ոչ թե ԱԺ իր աշխատասենյակի, այլ Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ կենտրոնական գրասենյակում գտնվող իր աշխատասենյակի մասին էր:

Տիկին Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում գնալ ԲՀԿ կենտրոնական գրասենյակ ու քննիչներին մաղթել է բարի խուզարկություն: Նա նաեւ ասաց, որ իր փաստաբանները կլինեն գրասենյակում ու կհետեւեն խուզարկության գործընթացին:

«Սա քաղաքական հաշվեհարդար է, ինձ լռեցնել հնարավոր չէ, մտածել, որ Նաիրա Զոհրաբյանի վրա կարելի է հարուցել ինչ-ինչ քրեական գործեր, ֆուտուրիստական սյուրռեալիզմ է… Գագիկ Ծառուկյանը դահլիճում նստած է որպես ԱԺ պատգամավոր»,-ասաց տիկին Զոհրաբյանը ու հեռացավ:

ԱԺ դիմաց այս պահին ոստիկանական պատ է, ըստ լուրերի, կան նաեւ ջրցան մեքենաներ: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կքննարկվի գլխավոր դատախազի միջնորդությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930