Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փա­շի­նյա­նը պետք է մտա­ծեր ոչ թե ընդ­դի­մու­թյա­նը ճն­շե­լու, ոչն­չաց­նե­լու մա­սին, այլ նրա նե­րու­ժը ևս օգ­տա­գոր­ծե­լու. «Իրատես»

Հունիս 16,2020 10:40

Այն իշ­խա­նու­թյու­նը, ո­րը չի գի­տակ­ցում, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հա­ջող և եր­կիրն ա­ռաջ տա­նե­լու կարևոր նա­խա­պայ­ման­նե­րից մեկն էլ ընդ­դի­մու­թյուն ու­նե­նալն է, սե­փա­կան գե­րեզ­մա­նա­փոսն է փո­րում։ Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ի­շա­նու­թյու­նը ոչ միայն ընդ­դի­մու­թյուն չի հան­դուր­ժում, այլև բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով իր ճա­նա­պար­հից հե­ռաց­նում է նրանց։

Սա­կայն այս հա­մա­տա­րած ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը ընդ­դի­մա­խոս­նե­րի հան­դեպ Նի­կոլ Փա­շի­նյա­նին զր­կեց ա­մե­նա­կարևոր քա­ղա­քա­կան կռ­վա­նից՝ հա­կակ­շիռ­ներ չու­նե­նա­լուց, ին­չը եր­կի­րը զար­գաց­նե­լու կարևոր գոր­ծոն­նե­րից է։ Իշ­խա­նու­թյունն իր թի­կուն­քում միշտ պի­տի զգա ընդ­դի­մու­թյան զս­պող, սթա­փեց­նող շուն­չը։

Իշ­խա­նու­թյու­նը պար­զա­պես չի կա­րող քն­նա­դա­տու­թյան հա­մար ընդ­դի­մա­խո­սի ըն­տա­նիք, անձ­նա­կան տա­րածք ներ­խու­ժել, ու դա հան­րու­թյան ա­ռաջ սփ­ռել։ Սա քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ, սա ան­բա­րո վար­քա­գիծ է, ինչն իշ­խա­նու­թյան հա­մար կրկ­նա­կի ան­թույ­լատ­րե­լի է։

Թվում է, թե պա­րա­դոքս է, բայց այ­սօր Հա­յաս­տա­նում ընդ­դի­մու­թյունն ա­վե­լի ու­ժեղ է, քան իշ­խա­նու­թյու­նը։ Բո­լոր ա­ռում­նե­րով՝ գա­ղա­փա­րա­կան, ին­տե­լեկ­տուալ, մար­տա­վա­րա­կան, քա­ղա­քա­կան փոր­ձա­ռու­թյան։ Իշ­խա­նու­թյու­նը միայն վար­չա­կան, ի­րա­վա­կան, հար­կա­յին լծակ­ներ ու­նի, ո­րը եր­կար չի կա­րող գոր­ծի դնել։

Այն­պես որ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը պի­տի մտա­ծեր ոչ թե ընդ­դի­մու­թյա­նը ճն­շե­լու, ոչն­չաց­նե­լու մա­սին, այլ նրա նե­րու­ժը ևս օգ­տա­գոր­ծե­լու, ե­թե ի­հար­կե, այս իշ­խա­նու­թյու­նը եր­կի­րը զար­գաց­նե­լու խն­դիր էր ընդ­հան­րա­պես դրել։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930