Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի

Հունիս 15,2020 23:43

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 15-ին կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել  եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են փոփոխություններ, ըստ որի փաթեթում առկա գործընթացի ժամկետները հետաձգվել են 6 ամսով:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացին մասնակից դարձնել նաեւ փոստային կապի ազգային օպերատորին:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է  տվել նաեւ  ՀՀ կառավարության հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով  կարգավորվում են հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ընդունվել են գրեթե բոլոր ներկայացված առաջարկները, որի արդյունքում փաթեթը լրամշակվել է:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930