«Ալիք մեդիա». Հունիսի 12-ին հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը հատած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Տեղեկությունն այս մասին տարածել է «Ռադիո Մառնեուլին»:
Ինչպես նշվում է, քաղաքացիները սահմանից անմիջապես տեղափոխվել էին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա, որտեղ էլ նրանցից կորոնավիրուսի թեստի համար նմուշառում է կատարվել: Հայաստանից ժամանած ամուսինների մոտ հունիսի 13-ի առավոտյան արդեն հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը: