Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունց․ Մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ փակ գաղտնի քվեարկությամբ

Հունիս 15,2020 20:50

«Իմ քայլը» խմբակցությունը երկուշաբթի նիստ էր գումարել։ Նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, որ քննարկել են քառօրյայի օրակարգը։

«Իհարկե, նաև անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում, բայց մենք մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը՝ դատախազի ելույթից հետո՝ փակ գաղտնի քվեարկությամբ»,- ասաց նա։

Նա նշեց նաև, որ դատախազության ներկայացրած միջնորդությունը իրավական հիմք ունի․ «Որևէ կերպ քաղաքական երանգ չպետք է տալ, և պետք է զերծ մնանք իրավական գործընթացներին քաղաքական երանգներ տալուց»։

Հարցին, թե երկու տարի առաջ հուշագիր ստորագրելիս, չգիտեի՞ն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտրակեղծարար է կամ արտոնագրեր չունեցող խաղատներ չունի, ինչո՞ւ էին հուշագիր ստորագրում, նա պատասխանեց․ «Այն հուշագիրը, որի մասին դուք խոսում եք, ենթադրում եմ՝ նկատի ունեք վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին։ Այդ հանդիպումը եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համաձայնության մասին, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր պատրաստակամությունը նախ՝ ընդհանրապես սատարելու հեղափոխությունը մինչև վերջ, այդ թվում նաև խորհրդարանական ընտրություններով մինչև վերջ հեղափոխությունը հարցնելուն, նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930