Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական քայլ. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսն արգելափակել են ՄԱԿ-ի ԳԱ նախագահի պաշտոնին թուրք գործչի թեկնածությունը. ԶԼՄ-ներ

Հունիս 15,2020 20:20

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը արգելափակել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցիչ, դիվանագետ, քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Greekcitytimes-ը՝ հղում անելով թուրքական T24 կայքին: Greekcitytimes-ը գրում է, որ նման բան նախկինում երբեք չէր եղել և սա պատմական քայլ է:

Ըստ տեղեկության՝  սկզբում  վերոնշյալ երեք երկրները դեմ չեն եղել Բոզքիրի առաջադրմանը, որը նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, բայց ավելի ուշ որոշել են  մերժել այն:

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնի համար շրջանառվում է Բոզքիրի անունը, բայց մի քանի երկրների ներկայացուցիչներ քվեարկություն են պահանջել: Ըստ գործակալության՝ քվեարկություն են պահանջել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի դիվանագետները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930