Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անգամ տնային միջոցառումներ կազմակերպելիս դիմակ կրեք, պահպանեք սոցիալական հեռավորություն. Արտավազդ Վանյան

Հունիս 15,2020 20:02

ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր պարետատան նիստից հետո ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մնում է լարված: Նրա խոսքով, այն մարտավարությունը, որը կառավարությունը որդեգրել է, գիտականորեն փաստում է, որ մեր երկիրը վաղուց սկսել էր այդ գործողությունները եւ այսօր հստակ է, որ առաջնահերթը եւ կարեւորը դիմակ կրելն է:

Արտավազդ Վանյանը քաղաքացիներին հորդորեց անգամ տնային միջոցառումներ կազմակերպելիս դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը:
«Փողոցներում մենք տեսնում ենք, դիմակն իջեցրած քթի հատվածին, դա հավասարազոր է դիմակ չկրելուն: Եթե մենք կանոնները չենք պահում եւ մեր առողջությունն ենք վնասում եւ մեր շրջապատի: Կարեւոր է ձեռքերի հիգիենան եւ սոցիալական հեռավորությունը որտեղ մենք սնվում ենք: Այն վայրերը, որտեղ չենք կարող դիմակ կրել գոնե պահպանենք սոցիալական հեռավորությունը: Եթե այս երեք կանոնը պահպանենք մենք կունենանք նվազում, իսկ այսօր վարակելիության ցուցանիշը մեկ եւ մեկից ավել է, եւ մենք արձանագրում ենք թվերի բարձրացում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930