Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենք էլ չգիտեն, որ ունեն քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում. Թորոսյան

Հունիս 15,2020 19:40

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակված քաղաքացիները շատ մոտ հասցեներում են բնակվում, հարեւան շենքերում, նույն մուտքի բնակարաններում, նույն խանութից օգտվող շենքերի հարեւաններ են եւ այլն: Այսօր պարետատան նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այդ երեւույթները համատարած են. «Այսինքն՝ մենք կարող ենք կենտրոնական փողոցներում, Կենտրոնում շատ հանդիպել դիմակներով մարդկանց, սակայն նրանց քիչ հանդիպել բակերում, հարեւանների հետ զրուցելիս, ոչ աշխատանքային ժամերին, որոնք երեկոյան առանց դիմակների են»:
Նախարարի խոսքով, վերլուծաբաններն առաջարկում են այդ ուղղությամբ աշխատել.

«Պատահական չէ, որ ես երկու օր առաջ սկսեցի հրապարակել հասցեներ, ոչ տների, այլ թաղամասերի, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ հասցեում եղել է վարակման դեպք, որը կարելի է կանխարգելել դիմակ կրելով եւ սոցիալական հեռավորություն պահպանելով»:

Թորոսյանի խոսքով, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ռիսկի խմբում եւ 60-ից բարձր քաղաքացիներին հնարավորության դեպքում կրել բժշկական դիմակներ:
Ըստ նախարարի, լավ լուրն այն էր, որ դիմակների գները էական անկում են ապրում եւ շուտով կհավասարվեն մինչ ճգնաժամի գներին: Իսկ, Թորոսյանի խոսքով, վատ լուրն այն է, որ ունենք մահացության միջին տարիքի աստիճանական անկում. «Ինչը նշանակում է, որ մեր ավելի երիտասարդ քաղաքացիներն էլ պետք է անհանգստացած լինեն դիմակների կրումով եւ հենց իրենց համար, ոչ միայն մտածելով, որ կարող են վարակել տան անդամներին, մեծերին, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն: Որովհետեւ մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենք էլ չգիտեն իրենց քրոնիկ հիվանդությունների մասին: Չգիտեն, որ իրենք ունեն շաքարային դիաբետ, մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ իրենք ունենք բարձր զարկերակային գերճնշում: Եվ այդ երկու ռիսկի գործոնները մահացած գրեթե բոլոր քաղաքացիների մոտ կար: Եվ նաեւ դրա պատճառով է, որ ամենուր, միշտ պետք է կրել դիմակներ՝ բացառությամբ սնվելիս»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930