Լրահոս
Օրվա լրահոսը

4 ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Գյումրու ինֆեկցիոնում

Հունիս 15,2020 19:20

Շիրակի մարզպետարանի հաղորդած տվյալների համաձայն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 67 հիվանդ է բուժվում, որոնցից 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 32 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք։

Պաշտոնական տվյալներից պարզ դարձավ, որ մահացողների թիվն ավելացել է մեկով․10-ից՝ դառնալով 11։

Նշենք, սակայն, որ Շիրակի մարզի հիվանդները մահացել են մայրաքաղաքի հիվանդանոցներում, սա կորոնավիրուսի տարածման օրվանից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մահվան առաջ  դեպքն էր։

Մահացողը 1951 թվականին ծնված տղամարդ է, նա մահացել է նախորդ օրը երեկոյան։ Բժիշկների փաստմամբ, ունեցել է քրոնիկ  հիվանդություններ։

Նշենք նաև, որ  Շիրակի մարզում ավելացել են տնային պայմաններում բուժվողների թիվը․ մարզպետարանի հաղորդած տվյալների համաձայն,  այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930