Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը մեզնից էլ հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք այնտեղ, որտեղ իրենց պետք է կոխել». Արթուր Մանուկյան

Հունիս 15,2020 18:10

«Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է իր ո՞ր հայացքների համար, ԱԱԾ-ն մեղադրանք է ներկայացրել ընդդիմադիր հայացքների համա՞ր: Գագիկ Ծառուկյանը, որքան հասկանում եմ, մեղադրվում է միայն մի դրվագով 30-40 մլրդ պետությանը վնաս հասցրած լինելու համար: Հիմա, եթե մարդը այս ամբողջ ընթացքում քաղաքական գործունեությամբ է զբաղվել, որպեսզի կարողանա միշտ դա անել, ախր գիտեք ողջախոհության մի հատ սահման կա, որից ներքեւ չես կարող որեւէ հարցի պատասխանել: Գագիկ Ծառուկյանը սկսել է իր բիզնեսը, հետո իրեն հայտարարել է խոշոր սեփականատեր, հետո, երբ իրեն մեղադրել են, որ պետությանը վնաս է տալիս 30-40 մլրդ միայն մի դրվագով, ասել է՝ մի հատ քաղաքական հայտարարություն անեմ, հետո ասում է՝ ճնշումներ են: Լավ, էլի, երեխեք, ծիծաղելի է, արդեն,- այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին իրադարձություններին:

Արթուր Մանուկյանն ասաց, որ «գողին բռնում ես, ասում է՝ մի րոպե, մի վայրկյան, մի հատ քաղաքական հայտարարություն անեմ, որ հետո մեղադրեմ քաղաքական հետապնդումների համար»:

Մեր դիտարկմանը, որ դեպքերի ընթացքը հենց այդ տպավորությունն է թողնում՝ Ծառուկյանը մի օր հայտարարություն է անում՝ ընդդեմ իշխանության ու նրան ԱԱԾ են կանչում՝ քրգործով հարցաքննության՝ Մանուկյանը պատասխանեց. «Ծառուկյանը լավ գիտեր ինքը ինչ գործունեությամբ է զբաղվում ու որպեսզի միշտ կարողանա ասի՝ ինձ քաղաքական հետապնդումներ են անում, իր համար այդ դաշտը ստեղծել է, ստեղծել է քաղաքական կուսակցություն, բոլորը գիտեն փող տալու, ձեն առնելու, քաղաքական պատնեշ ունենալու, որ երբ իրեն բռնեն, ասեն՝ այս-այս բաների համար մեղադրվում ես, ասի՝ ես քաղաքական ընդդիմադիր գործիչ եմ»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը քաղաքական հուշագիր ստորագրում այդ մարդու հետ,երբ որ գիտեր, որ նա քաղաքական տանիք է փնտրում ու այդ տանիքը դարձել եք հիմա դուք՝ Մանուկյանը պատասխանեց. «Երբ կար հին Հայաստան, այդ Հայաստանում ապրում էին բոլորը, Գագիկ Ծառուկյանը նույնպես: Հետո, երբ մենք հռչակեցինք, որ ստեղծում ենք նոր Հայաստան, Գագիկ Ծառուկյանը եկավ ասեց՝ ողջունում եմ ձեր քայլը, ես էլ եմ ապրել հին Հայաստանում, հիմա պատրաստվում ենք բոլորովս ապրել նոր Հայաստանում, ես ձեր հետ եմ, ձեզ ջուր կտամ, միասին կկառուցենք մեր նոր Հայաստանը: Մենք հո բա՞ն չենք, երբ որ մարդը գալիս ասում ՝ նոր Հայաստանում ուզում եմ լինել՝ նոր կյանքով, նոր ձեւերով…Ով եկել է այս երկու տարվա մեջ իրեն դրսեւորել է որպես քաղաքացի, այդ մարդիկ որեւէ խնդիր չունեն: Իսկ այն մարդը, ով շարունակել է հին Հայաստանը նոր Հայաստանի վերմակի տակ թաքցնել, այդ մարդիկ խնդիր ունեն ու կունենան: Բնական է, որ կունենան»:

Պատգամավորն ասաց, որ մերժելու են բոլոր նրանց, ովքեր իրենց կոռուպցիան ու թալանն ուզում են գցել նոր Հայաստանում. «Չի՛ ստացվելու: Չի՛ լինի, ժողովուրդը թույլ չի տա, զզվել է ժողովուրդը, զզվել է ընտրակաշառքից, հարկեր չմուծողներից, զզվել է երեխու բերանից կտրողներից, զզվել է այն մարդկանցից, ովքեր գյուղը թալանում են, հետո մի հատ կով են մորթում, խաշի են կանչում գյուղացիներին ու գյուղացիներին թվում է՝ ինքը բարերար է: Զզվել է արդեն ժողովուրդը, ժողովրդի ստեղն է (ցույց է տալիս պարանոցը), մեզնից էլ հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք այնտեղ, որտեղ իրենց պետք է կոխել: Էս երկու տարի է՝ ժողովուրդը մեզնից պահանջում է, որ այդ գողերինու թալանչիների գլուխը կոխենք ծակերը ու եթե մենք չանենք, արդեն ժողովուրդն է անելու: Իրենք պիտի աղոթեն առավոտից իրիկուն, որմենք դա անենք, թե չէ դա իրենց կանի ժողովուրդը»:

Դիտարկմանը, որ ժողովուրդը իրենց ձայն է տվել ու բերել ԱԺ, ԱԺ վերջին ընտրություններն էլ հո լեգիտիմ էին՝ Արթուր մանուկյանը պատասխանեց. «Հազար անգամ ասել եմ՝ ժողովուրդը սխալվել է, այդ ժողովուրդը, ովքեր ձայնը տալիս են ընտրակաշառքով, կաշառատուներին, նրանք սխալվում են, ճիշտ ճանապարհ չեն ընտրել»:

Փոխանցեցինք՝ ամեն դեպքում Ծառուկյանը սա կախում է իր հայտարարության հետ ու ասում է՝ անբարոյականի տղա լինեմ՝ հետ չեմ կանգնելու» ի՞նչ է սա նշանակում՝ Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Ինքը ում տղան ուզում է լինի՝ դա իմ գործը չի, դա իմ մակարդակը չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930