Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալու ժամկետը կախված է բժիշկներից եւ վարչական դատարանից

Հունիս 15,2020 17:35

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու որոշման դեմ բողոքի քննարկման հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 17-ին:

Նիստի ավարտից հետո Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի՝ Իզմիրլյան ԲԿ-ում մնալը կախված է նախ՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ բժիշկների գնահատականից, ապա՝ վարչական դատարանից:

Անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքներին՝ փաստաբանն ասաց, որ դատարանին ներկայացրել են անձնական երաշխավորության ինստիտուտի իրենց տեսակետը, սակայն հասկացել, որ դատարանն իրենց տեսակետն ամբողջապես չի կիսում: Տարաձայնություններ կան նրբությունների հարցում:

Հայկ Ալումյանը նաեւ ասաց, որ դատարանը անձնական երաշխավորության հետ կապված հարցեր ունի եւ դրանց վերաբերյալ ցանկանում է լսել անձամբ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե նախկինում Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի անունները կապվում էին միմյանց հետ եւ, հատկապես, երեկվա իրադարձությունների ֆոնին ինքը կարո՞ղ է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, ինչին Հայկ Ալումյանը պատասխանեց, որ իրենք քաղաքական ոչ մի հարց չեն քննարկում եւ եթե անգամ քննարկած էլ լինեին, սա այն ձեւաչափը չէ, եւ ինքն այն կարգավիճակում չէ, որ դրանք հանրությանը ներկայացնի: Եվ խնդրեց, որ այդ հարցին ընդհանրապես չանդրադառնա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930