Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք շա՞տ ուտոպիական է հնչում այս ամենը». Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է, որ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները. Ermenihaber

Հունիս 15,2020 17:00

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հրահանգին՝ հանդես գալով հայտարարությամբ։

Հայոց պատրիարքը նշել է, որ 1500 տարի շարունակ իրականացված վերանորոգումները և Սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողի ջանքերը միտված են եղել նրան, որ Այա Սոֆիան պահպանվի որպես կրոնական արարողությունների համար նախատեսված կառույց։

Սահակ Մաշալյանը ավելի նախընտրելի է համարել այն, որ այնտեղ մարդիկ ծնրադրած աղոթեն, քան թե զբոսաշրջիկները լուսանկարչական սարքը ձեռքներին աջ ու ձախ վազեն։

Նա հանդես է եկել նաև առաջարկությամբ։ Ըստ Պոլսո հայոց պատրիարքի՝ տարածքը շատ մեծ է և կարելի է առանձին տեղ հատկացնել նաև քրիստոնեական կրոնական արարողություններ իրականացնելու համար։

Այսպիսով` պատրիարքը փորձ է անում նաև կրոնական համերաշխության պատկեր ստեղծել, քանի որ թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները, որքան էլ որ տարբեր դավանանքներ ունենան նույն աստծուն են հավատում։

Ըստ նրա՝ 1000 տարի քրիստոնեական և 500 տարի էլ իսլամական աղոթքների ձայնը լսած այս տաճարի պատերը հիմա էլ կարող են մեկտեղել քրիստոնեական և իսլամական աղոթքներն ու կրոնական արարողությունները։

Հավանաբար հասկանալով, որ իր առաջարկն այնքան էլ իրատեսական չէ՝ պատրիարքն իր հայտարարության մեջ ինքն է հարց տալիս. «Արդյոք շա՞տ ուտոպիական է հնչում այս ամենը»։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930