Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Հունաստանի սահմանին էսկալացիայի վտանգ կա. Frontex

Հունիս 15,2020 16:25

Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանին իրավիճակը կարող է կտրուկ վատանալ փախստականների մեծ հոսքի պատճառով: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, այս մասին նախազգուշացրել է Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) ղեկավար Ֆաբրիս Լեգերին: Եթե Անկարան «ստեղծի մի իրավիճակ, ինչպես մարտին», ապա Frontex-ը զգալի կմեծացնի իր աշխատակազմը Հունաստանում՝ հայտարարել է Լեգերին: Նրա խոսքով՝ «ճգնաժամային իրավիճակում» գործակալությունը կարող է Հունաստան ուղարկել մինչև 1500 աշխատակից: Այժմ Թուրքիայի հետ սահմանին, Էգեյան ծովում և կղզիներում աշխատում է Frontex-ի շուրջ 600 աշխատակից:

Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան այլևս չի խոչընդոտելու փախստականների տեղաշարժին դեպի Եվրամիության երկրներ՝ փաստացիորեն բացելով սահմանը նրանց համար:

«Վերջին մի քանի ամիսներին Էվրոսում թուրք սահմանապահները նվազագույնը հինգ անգամ կրակ են բացել փախստականների վրա Հունաստանի ուղղությամբ: Տուժածներ չկան»,-ասել է Լեգերին:

Frontex-ի տվյալներով՝ մայիսի գրանցվել է սահմանի անօրինական հատման 1205 դեպք՝ Թուրքիայով և Հունաստանով` Միջերկրական ծովի արևելյան մասով, ինչը 8 անգամ ավելին է, քան ապրիլ ամսվա ցուցանիշները: Իսկ հունվարից մինչև մայիս գրանցվել է սահմանի անօրինական հատման 12 հազար 700 դեպք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930