Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանում Ռ. Քոչարյանի գործով դատական նիստի դահլիճն այնքան փոքր է, որ լրագրողները չեն կարող սոցիալական հեռավորություն պահպանել

Հունիս 15,2020 16:08

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին որոշման դեմ բողոքի դռնբաց նիստն սկսվելուց առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց, որ դահլիճում ապահովվի ոչ միայն օպերատորների, որոնք ապահովում են ուղիղ կապը, այլեւ գրավոր նյութը կազմող լրագրողների ներկայությունը, որոնք միջանցքում սպասում են:

Ի պատասխան, դատավոր Արսեն Նիկողոսյանը նկատեց, որ դատական նիստերի դահլիճն առանց այդ էլ փոքր է, դահլիճում դատավարության ոչ մասնակից մեծ քանակությամբ մարդիկ կան եւ ինքը կարգադրիչներին առաջարկում էր, որ դահլիճում միայն օպերատորների ներկա գտնվելն ապահովեն, որպեսզի նրանք տեսանկարահանեն եւ ձայնագրեն ամբողջ նիստի ընթացքը: Դատավորի խոսքով, հակառակ դեպքում դահլիճում սոցիալական պահանջվող հեռավորություն պահպանելը դժվար լինի, ինչը կվտանգի ինչպես նիստի մասնակիցների, այնպես էլ իրենց՝ լրագրողների առողջությունը:

Հայտարարվեց մեկ րոպե ընդմիջում, որ լրագրողներին տեղյակ պահեն դատարանի պահանջներին, թույլատրեն նկարահանող եւ ձայնագրող սարքերը տեղադրել դահլիճում եւ հետո վերցնել, ինչից հետո դատական նիստը սկսվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930