Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն անընդունելի և դատապարտելի է համարում քաղաքական երանգավորումով քրեական հետապնդումները

Հունիս 15,2020 16:04

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Մենք չենք պաշտպանել նախորդ երեք ռեժիմների վերջնակետում ձախողված քաղաքականությունը:

Մենք պայքարել ենք անարդարությունների դեմ, հանուն համակարգային փոփոխությունների:

Մենք ջատագովն ենք քաղաքացիական համերաշխության մթնոլորտում օրենքի գերակայությամբ արդարության ամբողջական հաստատմանը:

Մենք հույսեր էինք տածում, որ ժողովրդի կողմից մերժված նախորդ իշխանությունների բարքերն այլևս տեղ չունեն մեր իրողության մեջ:

Այսօր փաստում ենք՝ օրվա իշխանությունները, հանրությունը բաժանելով «սև» ու «սպիտակների», ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորեցին երկրում, արդարացնելով այն «կոռուպցիայի դեմ պայքարի» պատրվակով:

Իրականում, հռչակած սկզբունքը կիրառվում է ընտրովի, տվյալ դեպքում՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընդդիմադիր ձայնը լռեցնելու նպատակով, իսկ երևույթի հիմքը հանդիսացող ՀՀՇ հանցավոր կառավարման տարիներն իրավական գնահատականի չեն արժանանում:

Սեփական սխալների, կառավարչական անկարողության պատճառով տապալելով համավարակի դեմ պայքարը, երկրի գործադիր իշխանությունը արտակարգ դրությունը երկարաձգելով, փորձում է լռեցնել զանգվածային դժգոհությունն իրենց ներքին տնտեսական անպտուղ, ազգային անվտանգության, Արցախի հիմնահարցի կարգավորմանն ուղղված քայլերի նկատմամբ:

ՀԴԿ-ն անընդունելի և դատապարտելի է համարում քաղաքական երանգավորումով քրեական հետապնդումները:

Այսօր, համավարակի չթուլացող գրոհի, տնտեսության իրական զարգացման ծրագրերի բացակայության, սոցիալական հնարավոր լարվածության, արտաքին թշնամիների բռնազավթողական նկրտումների, Արցախի հիմնահարցի կարգավորման անբարենպաստ ընթացքի պարագայում, մեր ազգին անհրաժեշտ է ուժերի համախմբում՝ մարտահրավերները հաղթահարելու համար:

Եթե գործող իշխանությունները շարունակեն վարել իրենց սեփական շահերը հետապնդող քաղաքականություն, ապա կարժանանան նախկին իշխանությունների ճակատագրին:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն

15.06.2020թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930