Հունիսի 8-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 191 հրդեհի, երկու ջրահեղձման, երկու ուժեղ կարկուտի, երկու ուժեղ քամու, հինգ որոնողափրկարարական դեպք, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, 14 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 115 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է հինգ քաղաքացի:
Արձանագրվել է թունավորման ինը դեպք:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել յոթ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն