Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գետնին փռելով տանել չեմ տեսել…Այ դա է եղել անհամաչափ ուժ, երբ քաղբանտարկյալներ են եղել, երբ որ մարդուն տոնածառի համար դատել են՝ ԲՀԿ-ն լռել է». Ալեն Սիմոնյան

Հունիս 15,2020 13:10

«Ինչ վերաբերում է անհամաչափ ուժ կիրառելուն, ես տեսել եմ, որ մի քանի պատգամավորով փողոց են փակում եւ ոստիկանները խնդրելով, համոզելով, նաեւ գրկելով փորձել են փողոց ազատել: Անհամաչափ ուժը այն ժամանակ էր, երբ որ մեզ ջրցաններով ու մահակներով ծեծում էին եւ ԲՀԿ անդամները այդ ժամանակ լռում էին ու չէին մասնակցում: Այ դա անհամաչափ ուժ էր, դա «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ էր, ամսի 16-ին էր, երբ Սերժ Սարգսյանն այստեղ էր գտնվում, ես վիրավորվեցի, ընկա հիվանդանոց: Իսկ երեկ ոստիկաններն ուղղակի փողոց են բացել»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքելով այն քննադատություններին, որ երեկ, երբ ԱԱԾ-ում հարցաքննում էին Գագիկ Ծառուկյանին, ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց. «Ես չգիտեմ, էլ ո՞նց պետք է փողոց բացեին, երեկ կադրերով տեսանք, որ մեծ բիլակներով թիկնապահներին, մեծ բիլակներով մարդկանց նույնիսկ մի քանի ոստիկաններով չէին կարողանում բերման ենթարկել: Այ դրա մասին է պետք խոսել»:

Դիտարկմանը, որ ձեր գործընկեր կանանց գետնին փռելով տանում էին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես գետնին փռելով տանել չեմ տեսել: Ես տեսել եմ, որ փողոցը փակ էր ու այն պետք է բացվեր: Վերջիվերջո ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի էր փողոցը բացել, երբ պատգամավոր կար, եթե ոչ իրենց վերցնելով, առանց հարվածելու՝ ազատել: Ես ասացի՝ անհամաչափ ուժի կիրառման օրինակները, երբ ԲՀԿ-ի նույն պատգամավորները լռել են ու դա շարունակվել է տասնամյակներ: Այ դա է եղել անհամաչափ ուժ, երբ քաղբանտարկյալներ են եղել, երբ որ մարդուն տոնածառի համար դատել են, իրենք լռել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Խաչիկ Ասրյան, Ալեն Սիմոնյան, Դանիել Իոնիսյան… մտքի տիտանները լցրել են լրատվամիջոցները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930