Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական աճը կլինի բացասական, մասնավոր ներդրումները կկրճատվեն». ԿԲ նախագահ

Հունիս 15,2020 12:16

«Մեր տվյալներով՝ ՀՀ տնտեսական աճը 2020թ.-ի արդյունքներով կլինի բացասական՝ զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումներից: Համավարակից ավելի տուժած ոլորտներն են՝ կացությունն ու սնունդը, տրանսպորտը, տուրիզմը, սպասարկման ծառայությունները, շինարարությունը»,-ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներին՝ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Իսկ գյուղատնտեսության վրա այն գրեթե ազդեցություն չի ունենա: Անորոշությամբ պայմանավորված՝ կգրանցվի նաեւ մասնավոր սպառման եւ մասնավոր ներդրումների կրճատում»,-նշեց Մարտին Գալստյանը:

Նաեւ հայտնեց, որ գնաճի տոկոսն, ընդհանուր առմամբ, ցածր է:

Գալստյանի խոսքով՝ ցանկացած զարգացման պարագայում կենտրոնական բանկը պատրաստ է ապահովելու գների կայունությունը Հայաստանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930