Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բաղդասարյան. Տպավորություն է, որ դատարանին անհրաժեշտ չէ քննել Մանվել Գրիգորյանի վրա կարած քրեական գործը

Հունիս 15,2020 11:43

Այնպիսի տպավորություն է, որ դատարանին անհրաժեշտ չէ քննելու Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը, դա է պատճառը, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա:

Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով, հակառակ պարագայում կարձագանքեր հիվանդի բժշկական էպիկրիզներին և բուժող բժշկի մասնագիտական կարծիքին, համաձայն որի հիվանդին այլևս Հայաստանում հնարավոր չէ բուժել և հիվանդը կմահանա: Նման պայմաններում հիվանդին թողնել անօգնական վիճակում և թույլ չտալ ստանալու համապատասխան բուժօգնություն՝ անթույլատրելի է:

Արձանագրելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ Դատարանի և Առողջապահության նախարարության կողմից իրականացվող իրավամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգման փաստը, որպես Մ.Գրիգորյանի շահերի պաշտպան, հետամուտ եմ լինելու, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Փաստաբան

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930