Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրության ամենատարբեր շրջանակներ բավականին սթափ են նայում իրավիճակին և հասկանում են, թե ինչու են քրեական գործերն ի հայտ եկել հատկապես հիմա. «Այլընտրանքային նախագծեր»

Հունիս 15,2020 11:49

Երեկ հայ ժողովուրդը ողջ կիրակի օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներ դիտելով։ Հետագա զարգացումների համար հունիսի 14-ի կիրակին դառնալու է բեկումնային։ Շատ կարևոր է հասկանալ ծառուկյանական կիրակիի հիմնական մեսիջները.

1.Փոխվեց կինոյի հերոսը։ Երկու տարի սերիալի հոգեբանությամբ երկիրը կառավարելով՝ Փաշինյանն առաջին անգամ գլխավոր դերում չէր։ Գլխավոր դերում ԲՀԿ-ն էր։ Տեղի ունեցավ սերիալային հեղափոխություն, ինչը հանրային հոգեբանության տեսակետից չափազանց կարևոր է։

2.Արձանագրվեց, որ Ծառուկյանն ունի հրապարակային և փողոցային պայքարի բավական կուռ, մոբիլ թիմ, նաև՝ հանրային ռեսուրս։

3.Արձանագրվեց, որ սոցիալական ցանցերում իշխանությունը նույնիսկ իր բոլոր ֆեյքերով չի կարողանում այլևս միանշանակ տրամադրություններ ստեղծել։

4.Արձանագրվեց, որ, ի պաշտպանություն անարդարության և բռնապետություն ստեղծելու փորձերի, շատ արագ ձևավորվում է «կոնսենսուս մինուս 1» ֆորմատը։ Անկախ ԲՀԿ-ի հանդեպ ունեցած քաղաքական վերաբերմունքից, միևնույն է, հանրային բազմաթիվ շրջանակներից աջակցություն հայտնվեց։

5.Արձանագրվեց, որ Փաշինյանը մնացել է բացառապես ուժայինների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հույսին՝ նախարարներ, մարզպետներ։ Նրանց, ում անձամբ նշանակում և ազատում է աշխատանքից։

6.Արձանագրվեց, որ իշխանությունը չի կարողանալու անընդհատ օգտագործել ուժայիններին։ Մեկ-երկու անգամ խաղաղ ցուցարարներին բերման ենթարկել հնարավոր է, բայց ոստիկանության և ԱԱԾ-ի վրա իշխանություն պահել՝ անհնար։ Ուժային համակարգերը որոշ ժամանակ հետո կորցնելու են իրենց պատժիչ էֆեկտը և գնալու է փողոցի հետ եղբայրացման պրոցես։ Ի վերջո, ոստիկանները սովորական մարդիկ են՝ տուն, ընտանիք, ընկերներ ունեցող մարդիկ։

7.Արձանագրվեց, որ Հայաստանում առողջապահական, տնտեսական ակնհայտ ճգնաժամերին միացավ քաղաքական ճգնաժամը։

8.Արձանագրվեց իշխանությունների մտածողության՝ ամենևին ոչ նոր և ոչ ժողովրդավար տեսակը։ Երիտասարդ, թվում էր՝ հեռանկարային, թվում էր՝ ազատ մտածողության կրող նախարարներ և պետության այլ ներկայացուցիչներ առիթը բաց չթողեցին՝ իրենց դրսևորելու միանգամայն տոտալիտար ձևի մեջ։ Մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան գրոհների առաջամարտիկներ դարձան այսօր ամենաբարդ վիճակում գտնվող ոլորտների ղեկավարները՝ առողջապահության, կրթության նախարարները, տարածքային կառավարման։ Պրոֆեսիոնալ աշխատանքը և ոլորտի խնդիրների հանդեպ վերաբերմունքը հերթական անգամ ստորադասվեց շեֆի ֆեյսբուքյան դիկտատին։

9.Արձանագրվեց, որ Ծառուկյանի և ԲՀԿ-ի դուխն այս պահին տեղն է, միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ դուխին զուգահեռ առաջիկայում պահանջվելու է քաղաքական գրագիտություն, համբերատար և ոսկերչական ճշգրտության քայլեր։

10.Արձանագրվեց, որ հանրության ամենատարբեր շրջանակներ բավականին սթափ են նայում իրավիճակին և հասկանում են, թե ինչու են քրեական գործերն ի հայտ եկել հատկապես հիմա։

11.Արձանագրվեց, որ իշխանությունը ևս մի քանի նման համաժողովրդական սերիալի դեպքում ուղղակի կկազմաքանդվի։

12.Արձանագրվեց, որ պետությունը մտել է լուրջ ռիսկերով մի փուլ, որտեղ քաղաքական, պետական և հանրային շրջանակներից պահանջվելու է զսպվածություն, սթափություն և իրականության համարժեք ընկալում։ Դա հավասարաչափ վերաբերում է կառավարությանը, ուժայիններին, ընդդիմադիր ուժերին, ԱԺ 88 «իմքայլական» պատգամավորներին՝ անհատապես։

 

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930