Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյան․ Նրանք այսօր պարտավոր են Գագիկ Ծառուկյանին բաց թողնել․ «Փաստինֆո»

Հունիս 14,2020 22:31

«Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով այսօրվա թիվ մեկ իրադարձության` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Ո՞ր պարագայում է հնարավոր պատգամավորական կարգավիճակ ունեցող անձին ձերբակալել կամ արդյո՞ք օրենքում կա այնպիսի դրույթ, որը թույլ է տալիս պատգամավորական անձեռնմխելիության կարգավիճակում գտնվող անձի ձերբակալումը: Այս և այլ հարցերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն լսել է նախկին գլխավոր դատախազի վերլուծություններն ու գնահատականը:

-Պարոն Կոստանյան, ո՞ր պարագայում է հնարավոր իրականացնել Ազգային ժողովի պատգամավորի ձերբակալությունը:

– Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է անձին ձերբակալելու հիմքերը, բայց պատգամավորին ձերբակալելու հիմքերը քրեական դատավարության օրենսգրքով չի սահմանվում: Պատգամավորին ձերբակալելու համար այլ հիմքեր են նախատեսված՝ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 96-րդ հոդվածը երկու բացառիկ դեպք է նախատեսում ԱԺ պատգամավորի ձերբակակելու համար՝ դա նրա կողմից հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո ձերբակալումն է, այսինքն, պատգամավորին պետք է ձերբակալել միայն այն դեպքում, եթե նա հենց այդ պահին որևէ հանցագործություն է կատարում կամ ձերբակալումը հանցանքի կատարման պահից անմիջապես հետո է: Եթե ենթադրյալ հանցանքից արդեն տևական ժամանակ է անցել, ապա պատգամավորին ձերբակալել չի կարելի: Տվյալ պարագայում անհրաժեշտ է նախ պատգամավորի անձեռնմեխելիության հարցով մտնել Ազգային ժողով:

-Դուք ծանո՞թ եք Գագիկ Ծառուկյանին առնչվող դեպքի մանրամասներին, որով պայմանավորված, այսօր նա հարցաքննության է կանչվել ԱԱԾ:

-Այո, ես նայեցի ԱԱԾ հաղորդագրությունները և գիտեմ, թե ինչ գործերի մասին է խոսքը: Տվյալ պարագայում անհնար է պատգամավորին ձերբակակել, որովհետև այդ բոլոր ենթադրյալ հանցանքները կատարվել են շատ տարիներ առաջ, հետևաբար, սահմանադրական այն սկզբունքը, որ պատգամավորին կարող են ձերբակակել հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո , արդեն չի կարող արդիական լինել, այն պարզ պատչառով, որ այդ ենթադրյալ հանցանքները կատարվել են տարիներ առաջ: Հետևաբար, ես կարծում եմ՝ բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է:

-Իսկ հնարավո՞ր է՝ վաղը կամ ամենամոտ ապագայում գլխավոր դատախազը մտնի ԱԺ և Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից զրկելու ու կալանավորելու միջնորդություն ներկայացնի:

– Քիչ առաջ մենք խոսում էինք ձերբակալման մասին: Իսկ ԱԺ պատգամավորին, այդ թվում նաև Ծառուկյանին կալանավորելու կամ քրեական հետապնդման ենթարկելու համար, այո, դատավարական, սահմանադրական առումով իրավունք ունեն մտնել ԱԺ և միջնորդություն ներկայացնել, եթե իհարկե դրա համար կան համապատասխան հիմքեր: Հիմա ես չգիտեմ այդ հիմքերը կա՞ն, թե՞ չկան: Հետևաբար, երբ իրենք կմտնեն ԱԺ (եթե մտնեն) այդ ժամանակ կխոսենք այն մասին, թե արդյո՞ք ունեին բավարար հիմքեր, դա իրականացնելու համար: Սահմանադրական իրավունքի տեսակետից, այն ինչ ասացի՝ վերաբերում էր ձերբակալմանը: Հետևաբար, նրանք այսօր պարտավոր են Գագիկ Ծառուկյանին բաց թողնել: Անգամ, եթե ենթադրաբար նրանք հիմքեր ունեն, որպեսզի վաղը մտնեն ԱԺ և անձեռնմխելիությունից զրկեն Գագիկ Ծառուկյանին, միևնույն է, այսօր նրան պետք է բաց թողնեն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930