Aravot.am-ը տեղեկացրել է, որ խուզարկվել էր Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տունը եւ նա հարցաքննության էր տարվել ԱԱԾ: Այժմ Վերահսկիչ պալատի նախկին նախագահին բաց են թողել:
Իշխան Զաքարյանի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց. «Իշխան Զաքարյանին տարել էին ընտրակաշառքի հետ կապված հարուցված հայտնի գործի շրջանակներում` որպես վկա, հարցաքննել են: Վկա, բայց կասկածյալի կարգավիճակով… այդքանը»:
Փաստաբանը հետագա ընթացքի մասին ձեռնպահ մնաց ինչ-որ բան հայտնելուց. «Ոչ մի բան այս պահին չենք կարող կանխատեսել, որովհետեւ ընդամենը հարցաքննվել ենք, եւ այդքանով սահմանափակվել է ամեն բան: Հիմա իրեն բաց են թողել»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն է իրականացնում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ