Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ժամանակ տվեցինք, չհեռացան». ոստիկանները բերման ենթարկեցին եւս 10 քաղաքացու

Հունիս 14,2020 21:00

20:30-ԱԱԾ շենքի հարակից տարածքից ոստիկաններն առանց ուժի գործադրման բերման ենթարկեցին եւս 5 քաղաքացու: Օրվա ընթացքում բերման ենթարկվածների թիվն արդեն անցնում է 100-ից:

20:35-Նալբանդյան-Խանջյան փողոցում «դիտորդի» դերում գտնվող քաղաքացիներին ոստիկանները բացատրական աշխատանքով հորդորում են հեռանալ:

20:40-Առանց ուժի գործադրման բերման ենթարկվեց եւս 3  քաղաքացի: 1 երիտասարդ էլ չէր ցանկանում նստել ոստիկանական մեքենան, եւ ոստիկանները նրան ուժով նստեցրին: «Ես ձեր ցավը տնեմ, տղեք ջան, թողեք, գալիս եմ»,-ոստիկաններին ասաց եւս մեկ բերման ենթարկվող տղամարդ:

Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:

20:45-«Եթե նկատել եք, մենք քաղաքացիներին հեռանալու ողջամիտ ժամանակ ենք տալիս, բայց քաղաքացիները նորից հետ են գալիս: Ոստիկանության նպատակը քաղաքացիներին բերման ենթարկելը չէ: Քաղաքացիներ կան, որ հորդորը չեն լսում, մնում են եւ չգիտես ինչու՝ դժգոհում ոստիկանների գործողություններից»,-լրագրողներին ասաց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ոստիկանությունը բարձրախոսով հայտարարում է, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930