Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան․ Այստեղ առկա են առերևույթ քաղաքական հետապնդման լուրջ տարրեր

Հունիս 14,2020 19:38

«Իրավական ուղի» Հ/Կ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը ԱԱԾ հարակից տարածքում է, որտեղ հավաքվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ 

Նա լրագրողների հետ զրույցում ասաց` ինչ փաստեր էլ ի հայտ գան, գործը քաղաքական բնույթ է կրելու, քանի որ այն անմիջապես հաջորդել է քաղաքական հայտարարություններին․ «Քանի որ մենք տեսանք, որ եղավ քաղաքական հայտարարություն, շատ զարմանալիորեն նույն օրը 79 թվի ինչ-որ դատավճիռ հայտնվեց, քրեական գործ չհարուցվեց։ Այնինչ փետրվարի 20-ին «Իմ քայլի» ֆորմալ ղեկավար Սուրեն Պապիկյանի, որը որ նաև տարածքային կառավարման նախարարն է, նրա հետ կապված հենց որ նմանատիպ բան եղավ, անմիջապես քրեական գործ հարուցվեց։ Մեկ էլ չգիտես՝ որտեղից, չգիտես՝ ինչ փաստեր են ի հայտ գալիս։ Ես այն կարծիքին եմ, որ այստեղ առկա են առերևույթ քաղաքական հետապնդման լուրջ տարրեր»։

Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ իր առաջնային խնդիրը քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելն է։ Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ԱԱԾ այն հայտարարության վերաբերյալ, որ զանգվածային կերպով խախտվել է ընտրության իրավունքը և կեղծվել են ընտրությունները, նա պատասխանեց․ «Ես այն կարծիքին եմ, որ այս պահին ցանկացած պնդում, որ կկատարվի ԱԱԾ-ի կամ այլ պետական մարմնի կողմից, պետք է դիտարկել, իմ կողմից նշված պատճառներով, առերևույթ քաղաքական հետապնդման համատեքստում։ Ես այդ չակերտավոր փաստերին ծանոթ չեմ, բայց ես պնդում եմ, որ այս պահին դիսկուրսը այդ ուղղությամբ տանելը նշանակում է արդարացնել քաղաքական հետապնդումները»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930