Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան․ «Խախտված է ամեն ինչ՝ Սահմանադրությունից սկսած, բարոյական նորմերով ավարտված»

Հունիս 14,2020 19:33

«Ակնհայտ է, որ այն մեթոդը, որը ընտրել է իշխանությունը, տանում է առճակատման, և ամբողջ պատասխանատվությունը իշխանության վրա է»,- ԱԱԾ հարակից տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Նրա կարծիքով՝ իշխանության ընտրած ճանապարհը, այն է՝ ընդդիմախոսությանը նման կերպ պատասխանելը, բերելու է շատ ավելի ծանր և դժվար հետևանքների․ «Ուստի՝ ժամ առաջ, վայրկյան առաջ իշխանությունը պետք է գիտակցի այս ամենը։ Իրավապահ մարմիններին չպետք է օգտագործի այս գործընթացում։ Առավել ևս, երբ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ չի կարելի քրեական հետապնդում իրականացնել, ազատությունից զրկելու որևէ գործողություն իրականացնել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության։ Խախտված է ամեն ինչ՝ Սահմանադրությունից սկսած, բարոյական նորմերով ավարտված։ Հետևաբար՝ դատապարտելի է այս ամբողջ երևույթը»։

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ երկիրը պահանջում է արտակարգ գործողություններ, և դրա ներքո քաղաքական իշխանությանը պատասխանատվության կանչելու քայլեր․ «Այնպես որ սա քաղաքական օրակարգն է մեր նաև։ Եվ սա ոչ թե մեկ անձի կամ անհատի խնդիր է, այլ մի ողջ պետության, քաղաքական համակարգի։ Այնպես որ ժողովրդի պահանջը ճիշտ է»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930