Լրահոս
Օրվա լրահոսը

Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հունիս 14,2020 19:29

Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։

Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ։

Չի կարելի իրավապահ համակարգը դարձնել քաղաքական հաշվեհարդարների գործիք, նոր անջրպետներ անցկացնել հասարակության և ոստիկանության միջև։ Այստեղ կարևոր է նաև հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, ոստիկանությունը պետությանն է և պետք է գործի բացառապես օրենքի և բանականության սահմաններում։

Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ։ Եվ եթե վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները չուղեկցվեին հանրային և քաղաքական գործիչների լռությամբ, գործընթացներն այսպիսի անցանկալի ուղղությամբ չէին ընթանա։

Կարևոր է նաև դիվանագիտական և միջազգային կառույցների արձագանքը, որոնք աջակցում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։ Նրանք այսօր պետք է ոչ միայն լուռ հետևեն ընթացող գործընթացներին, այլև փորձեն պատշաճ գնահատականներ տալ կատարվածին։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930