Ոստիկանությունն ԱԱԾ շենքի հարակից տարածքից շարունակում է բերման ենթարկել «Բարգավաճ Հայաստանի» անդամներին, Գագիկ Ծառուկյանին զորակցող քաղաքացիներին: Նախապես հայտարարվել էր, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելված են:
16:10-ԱԱԾ շենքի հարակից տարածքներում խմբված մարդկանցից ոստիկանները յոթից ավելի անձի բերման ենթարկեցին: «Թեւն եք ջարդում, արա՜»,-բղավեց մի կին, երբ ոստիկանները, ոլորելով երկու երիտասարդի ձեռքերը, մոտեցրին նրանց ծառայողական մեքենաներին:
16:15-բերման ենթարկվեցին եւս տասը (գուցե ավելի) քաղաքացիներ, այդ թվում՝ կանայք:
Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքում են ԲՀԿ-ական պատգամավորները: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ