Այս պահին ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների թիվը շուրջ ինը տասնյակ է: Սակայն ամեն րոպե այդ թիվը փոփոխվում է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք՝ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ինչի առիթով մի խումբ քաղաքացիներ, ԲՀԿ-ական պատգամավորներ ու իրավապաշտպաններ ԱԱԾ շենքի հարակից տարածքում բողոքի ցույց են իրականացնում: Գագիկ Ծառուկյանն էլ ԱԱԾ-ում հարցաքննվում է:
Ոստիկաններն իրար հետեւից բերման են ենթարկում քաղաքացիներին՝ հայտարարելով, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված են: Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ անգամ քաշքշուք տեղի ունեցավ:
Aravot.am-ի հարցին՝ ամբողջ ընթացքում ոստիկանությունը հորդորում էր քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն, բայց ոստիկանները իրենք չէին կատարում իրենց իսկ պահանջը՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն, նրանք խիտ շարքերով պատ էին կազմել, որոնց միջեւ հեռավորություն առկա չէր, պարոն Ահարոնյանը պատասխանեց. այդ պահանջը վերաբերում է քաղաքացիներին. «Ոստիկանությունն իր գործառույթներն անում է օրենքով սահմանված նորմերով եւ կարգով եւ ոստիկանության թիվ մեկ գործառույթն է, որ քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորությունը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ