Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք սցենարի, որ կհրավիրեն ԱԺ նիստ՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով». Զոհրաբյան

Հունիս 14,2020 15:57

«Պատրաստ ենք սցենարի, որ կհրավիրեն ԱԺ նիստ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Մամուլից ենք տեղեկացել, որ գլխավոր դատախազը կմիջնորդի՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Պատրաստ ենք, որ ԲՀԿ բոլոր պատգամավորների համար նման միջնորդություն կներկայացնեն: Չեմ կարծում, որ նիստը բոյկոտելը խելամիտ կլինի: Օգտագործելու ենք մեր իրավունքները՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու համար: Միջազգային կառույցներին արդեն իրազեկել եմ այս մասին, որ ուզում են ընդդիմությանը լռեցնել»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքներում քաղաքացիներին բերման ենթարկեցին, Ծառուկյանն էլ ԱԱԾ-ում հարցաքննվում է:

ԱԱԾ-ի հաղորդագրությունների վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Նախկինները, երբ գործ էին կարում, ավելի գրագետ իրավաբաններ ունեին իրենց կարված գործերի համար»:

15:36-ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողներին ասաց՝ անհամաչափ ուժ կիրառելով ոստիկանները կրկին բերման ենթարկեցին քաղաքացիներին:

15:40-ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյան․ «Ամբողջ Հայաստանն այս իշխանությանը հավատում էր, բայց ի՞նչ ստացանք»:

15:42-Նաիրա Զոհրաբյան․ «Գիշերը մնալու ենք այստեղ, եթե հարցաքննությունը շարունակվի, մեր պայքարը խոսքի իրավունքի եւ քաղաքական ուժերի՝ կարծիքն անարգել արտահայտելու համար է: Եթե ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում հնչեցրած մեր մտահոգությունը նման անբարո հակազդեցության է արժանանում, պետք է պայքարենք, որպեսզի մեր երկրում չհաստատվի այնպիսի իշխանություն, որը չի հանդուրժում, որ ընդդիմությունն իր մեծն կարծիքը չի կիսում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930