Ոստիկանությունն ԱԱԾ շենքի հարակից տարածքից շարունակում է բերման ենթարկել «Բարգավաճ Հայաստանի» անդամներին, Գագիկ Ծառուկյանին զորակցող քաղաքացիներին: Նախապես հայտարարվել էր, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելված են:
Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքներում քաղաքացիների, պատգամավորների եւ ոստիկանների միջեւ լարված իրավիճակ է: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:
15:10-բերման ենթարկվեց եւս մեկ քաղաքացի: Ոստիկանությունը շարունակում է ավելացնել ուժերը:
15:15-ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց. «Ինձ ծանոթ երկու ռեժիսորներ, որոնց անցնում էին, եւ գնում էին պեղումներ նկարահանելու, ինձ հետ զրուցելիս բերման ենթարկվեցին: Ոստիկանները նրանց վերցրին ու տարան:
Կարդացեք նաև
15:18-Վեց քաղաքացու(գուցե ավելի) ոստիկանությունը բերման ենթարկեց Խանջյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկից:
15:20-ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողներին ասաց. «Այսպես կոչված «հեղափոխական» կառավարությունը դավաճանեց ինքն իրեն եւ ժողովրդին: Այս ամենն անցավ բոլոր սահմանները, նրանցից արդեն ամեն ինչ սպասելի է: Ապասում ենք ավելի մեծ ճնշումների: Եթե պատրաստվում են պարոն Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, մենք պատրաստ ենք պայքարել: Ցուցարարներին էլ քանիցս հորդորել եմ պահպանել սոցիալական հեռավորությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ