Aravot.am-ը կապվեց Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տիկնոջ՝ Գայանե Սողոմոնյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է տեղի ունեցել իրենց տան խուզարկությունը եւ ի՞նչ տեղեկություն ունեն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնացած Իշխան Զաքարյանից:
«Առավոտյան 8-ի սահմաններում ԱԱԾ-ի աշխատակիցները՝ Ոստիկանության աշխատակիցների հետ միասին եկան, արթանացանք, մարդկանց ընդունեցինք: Շատ քաղաքավարի ու պատշաճ իրենց ծառայությունը կատարեցին, ներսում որեւէ դեպք չի եղել, անգամ այնքան ուշադիր էին, որ մեր բալիկներին տանից հանեցինք, որպեսզի երեխաները որեւէ բան չհասկանան, այդքան մարդու ներկայությունից չվախենան:
Շատ քաղաքավարի իրենց պահեցին, իրենց ծառայությունն իրականացրին, ամբողջ տունը խուզարկեցին՝ նկուղից մինչեւ բոլոր սենյակները, բակն ուսումնասիրեցին, հետո Զաքարյանի զենքերից վերցրեցին՝ իրենց թույլտվություններով, տարան: Փաստաթղթեր էին նայում: Իշխանին էլ իրենց հետ տարան: Այդքանը կարող եմ ասել»,-ասաց տիկին Սողոմոնյանը:
«Այս պահին Զաքարյանը ներսում է, լուր կունենանք, երբ պաշտոնական հայտարարությամբ ԱԱԾ-ն հանդես կգա, կկարդանք,կհասկանանք, մի խոսքով՝ սպասում ենք»,-հավելեց Իշխան Զաքարյանի տիկինը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ