ԱԱԾ շենքի դիմացից ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին՝ հայտարարելով, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված են: ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արման Աբովյանի եւ ոստիկանների միջեւ մի պահ քաշքշուք տեղի ունեցավ:
Բերման ենթարկվածներից թիվը 15-ից ավելի է:
Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց:
Ծառուկյանի համախոհ քաղաքացիներն էլ հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց: «Սա ինքնաբուխ հավաք է, որի համար որեւէ մեկը չի պայմանավորվել: Մարդիկ իմացել են, որ այս պատերից այն կողմ է Գագիկ Ծառուկյանը գտնվում, դրա համար եկել են զորակցելու եւ կատարվածի վերաբերյալ բողոքելու: Վստահ եղեք, որ տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ են զորակցում, այլեւս հնարավոր չէ սա հանդուրժել»,-լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Կարդացեք նաև
14: 25-Ոստիկանությունը տարածքում լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ