Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տեղեկությամբ՝ Ծառուկյանին պատրաստվում են ձերբակալել եւ նրա անձեռնմխելիության հարցը դնել». Իսայան

Հունիս 14,2020 14:22

«Արդեն տեղեկություն ենք ստացել, որ Գագիկ Ծառուկյանին  հարցաքննության են հրավիրել վկայի կարգավիճակով, բայց պատրաստվում են նրան ձերբակալել եւ նրա պատգամավորական անձեռնմխելիության հարցն առաջ քաշել»,-լրագրողներին քիչ առաջ ԱԱԾ-ի դիմաց, որտեղ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ լարված իրավիճակ է, ասաց ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն է անում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին:

«Մեր ներքին աղբյուրներն են մեզ հայտնել այդ մասին»,-նշեց Իսայանը:

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուքից հետո էլ, երբ որոշ կուսակցականներ բերման ենթարկվեցին, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Գործադրվեց բռնություն պատգամավորի հանդեպ: Սա բեսպրեդել է: Եթե կարծում են, որ մեզ վախեցնելով եւ ձերբակալելով կարող են լռեցնել, սխալվում են: Մենք բոլորս Գագիկ Ծառուկյան ենք»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանի առնչությամբ երկու հաղորդագրություն տարածեց այսօր:

«Դրանք իրավական ֆուտուրիզմ են: Իմ տանն այս պահին խուզարկություն չի եղել, բայց պատրաստ եմ, որ ինձ էլ կարող են ձերբակալել, եւ սա այս իշխանության վերջի սկիզբն է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հաստատեց, որ Ծառուկյանի կարգավիճակն այս պահին վկայի է. «Նա բերման չի ենթարկվել, նա եկել է հարցաքննության»:

«Նման բան չկա, դա սուտ է, հեսա հետաքննությունը կպարզի: Սա առիթ է, որ պարոն Ծառուկյանին բերեին ԱԱԾ»,-ԱԱԾ հաղորդագրությունների վերաբերյալ լրագրողներին իր հերթին նման կարծիք հայտնեց ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը:

ԲՀԿ ղեկավարության կողմից ընտրակաշառքի ենթադրյալ բաժանման հետ կապված էլ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանն ասաց, որ նման բան չկա:

«Եթե տվյալներ ունեին, թող մինչեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ներկայացնեին: Ստում են, ստի կառավարություն է»,-իր հերթին ասաց ԲՀԿ-ական Արման Աբովյանը: Նա նաեւ սուտ որակեց տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն իմացել է այս քրեական գործերի մասին եւ նախապես՝ հունիսի հինգին կատարել է իշխանությանը քննադատող հայտարարություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930