Ոստիկանությունը քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմացի հատվածից բերման ենթարկեց նվազագույնը 13 քաղաքացու, որոնցից մեկը մի պահ գետնին էր հայտնվել, մյուսն էլ ոստիկանական մեքենայի միջից գոռում էր՝ «Ծառուկյան, վարչապետ»: Ցուցարարները Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմացից էին այսօր շարժվել դեպի ԱԱԾ՝ բողոքի ցույց անելու:
Այսօր վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ԱԱԾ-ն խուզարկություն էր անում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին:
Սկզբում ոստիկանությունը տեւական ժամանակ հորդորում էր պահպանել սոցիալական հեռավորություն, հիշեցնում, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված են, իսկ այնուհետեւ դեպքի վայր եկած կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները լրագրողներին հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ շենքում է, սպասվում է նրա հարցաքննությունը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ին Գագիկ Ծառուկյանի առնչությամբ երկու հաղորդագրություն տարածեց այսօր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ