Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգնի՛ր հաղթել». հունիսի 14-ը՝ Արյան դոնորի միջազգային օր․ ԱՆ

Հունիս 14,2020 13:37

Հունիսի 14-ը ամբողջ աշխարհը նշում է որպես Արյան դոնորի միջազգային օր։ Օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է` «Օգնի՛ր հաղթել»: Սա ևս մեկ հնարավորություն է.

1․ հանրությանը տեղեկացնելու արյան դոնորության կարևորության մասին՝ խթանելով որակյալ և անվտանգ արյունը և նրա բաղադրամասերի հասանելիությունը բոլորի համար,

2․ շնորհակալություն հայտնելու դոնորներին իրենց արյունը նվիրաբերելու համար. չէ՞ որ յուրաքանչյուր արյան կաթիլ փրկում է մարդկային կյանքեր,

3․ արյունատվության գաղափարի ինտեգրումը դիտարկելու` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում:

Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման, արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտներում:

Անհրաժեշտ է հիշել, որ աշխարհում մշտապես կա արյան կարիք, իսկ ստեղծված պանդեմիկ իրավիճակում և դոնորների կտրուկ նվազման պարագայում՝ առավել ևս:
ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» դոնորի միջազգային օրվա շրջանակում, հունիսի 14-ին և 15-ին` ժամը 09:00-13:00-ը, կազմակերպում է միջոցառումներ, արյան դոնորության ակցիաներ, որոնց մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, դոնորներ և այլոք:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930